Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Բերյոզկան»`Երևանում

«Բերյոզկան»`Երևանում
28.03.2017 | 12:27

Մարտի 29-ին և 30-ին, ժամը 19:00-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլը: Տեղեկացում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից:

Անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմայստերը ԽՍՀՄ ժող. արտիստ Միրա Կոլցովան է: Արդեն գրեթե յոթ տասնամյակ «Բերյոզկան» ներկայացնում է ռուսական ժողովրդական պարերը և, ինչպես ժամանակին բնորոշել է անսամբլի գործունեությունը Ն. Ս. Նադեժդինան, իրենք մշտապես արտացոլում են ռուսական ժողովրդական արվեստի շքեղությունը: «Բերյոզկան» աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենից հաճախ ելույթ ունեցող ռուսական անսամբլներից է, և նրա արտիստներն ամենուր մեծ հպարտությամբ ներկայացնում են հատկապես իրենց սահուն քայլքն ու հանրահայտ շուրջպարը: Հայաստանյան բեմում երկու օր շարունակ «Բերյոզկան» կներկայացնի այն ստեղծագործությունները, որոնց հանդիսատեսը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում:


Տոմսերը վաճառվում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղում:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ