Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ՀԱԿ-ի շահերը Սահմանադրական դատարանում կպաշտպանեն Տիգրան Եգորյանն ու ԱՄՆ-ից Վահե Գրիգորյանը

ՀԱԿ-ի շահերը Սահմանադրական դատարանում կպաշտպանեն Տիգրան Եգորյանն ու ԱՄՆ-ից Վահե Գրիգորյանը
14.04.2017 | 14:06

Այսօր ժամը 16:00-ին ՀԱԿ-ը կբողոքարկի խորհրդարանի ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«ՍԴ երեք բլոկով ենք դիմել՝ վարչական ռեսուրի կիրառում, որը երբեք այսքան չէր եղել: Դրան ներգրավվել են բոլոր պետական հիմնարկները, 144 դպրոցների տնօրենները: Երկրորդը ընտրակաշառքի բլոկն է, երրորդը` վերահսկողության մեխանիզմները: Միայն 150 տեղամասում վերահսկողության 500 դեպք ենք արձանագրել»,- նշեց Արամ Մանուկյանը: Լրագրողների հանդեպ բռնությունները ևս տեղ են գտել բողոքում:


ՀԱԿ փաստաբանները կլինեն Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը, որը վաղը ԱՄՆ-ից կժամանի` ՀԱԿ-ի շահերը ՍԴ-ում պաշտպանելու նպատակով:

Դիտվել է՝ 2271

Մեկնաբանություններ