ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Թուրքական տանկերը փորձել են ներխուժել Սիրիա

Թուրքական տանկերը փորձել են ներխուժել Սիրիա
27.04.2017 | 01:25

Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին, շարունակվում են քրդական YPG աշխարհազորայինների և թուրքական բանակի միջև մարտերը: Քրդերին հաջողվել է մեկ տանկ ոչնչացնել՝ տեղեկացնում է քրդական Hawar News-ը:

Թուրքերը հրետակոծել են Չեթելե և Դիբրեսիե գյուղերի մերձակայքը, գրոհել են տանկերով, սակայն քրդերին հաջողվել է կասեցնել գրոհը: Թուրքերի հետ միաժամանակ հարձակողական գործողություններ են իրականացրել սիրիական ընդդիմադիր իսլամիստական խմբավորումները: Քրդերին հաջողվել է կասեցնել նաև այդ հարձակումը. 4 իսլամիստ սպանվել է, 11-ը` վիրավորվել:

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ