Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.04.2017 | 08:00

Երբ Դու գաս երկնքից ահեղ փառքով ու հրեշտակների անթիվ դասերով, ողջ տարերքը, երկնայինները և երկրայինները զարհուրելով կդողան, Քո զորությանը նայելով՝ կսարսեն անմահ Թագավորիդ, անճառ Դատաստանիդ և աններելի պատուհասիդ ահեղ փառքից:


Այն օրը ի՛նձ էլ ընդունիր, Տե՛ր, Քո արդարների և կատարյալների հետ, կարգի՛ր աջակողմյան դասում, պսակի՛ր Քո սրբերի հետ, շնորհի՛ր հավիտենական կյանքը և պարգևի՛ր Քո անճառ բարիքները: Եվ փա՜ռք Քեզ՝ Արարողիդ և ինձ բարիքներ պարգևողիդ:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ