Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արա Բաբլոյան. Չերդված պատգամավորին դժվար թե որևէ մեկը ձայն տա

Արա Բաբլոյան. Չերդված պատգամավորին դժվար թե որևէ մեկը ձայն տա
18.05.2017 | 22:33

ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը նշում է՝ եթե ընտրվի, առաջին քայլը կլինի հորդորել «Ելք» խմբակցության պատգամավորներին երդվել ժողովրդի առաջ: «Կառաջարկեմ «Ելք» դաշինքին, որ իրենք ժողովրդի առջև երդվեն, որովհետև իրենք չերդվեցին: Քննադատելը հեշտ է, բայց, կարծում եմ, որ բոլորս մեր պարտականությունները պիտի կատարենք: Մինչև ԱԺ նախագահի ընտրություններին մասնակցելը՝ պետք է երդվել, որովհետև չերդված պատգամավորին դժվար թե որևէ մեկը ձայն տա»,- լրագրողներին ասաց նա:


Հարցին՝ Էդմոն Մարուքյանը հնարավորություն ունի՞ ԱԺ նախագահ ընտրվելու, Մարուքյանն ասաց. «Չեմ կարծում, բայց ուրախ եմ, որ ես մենակ չեմ որպես թեկնածու»:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ