ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք

Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք
23.05.2017 | 13:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք և Թեհրանին նախազգուշացրել՝ «զգույշ լինել ԱՄՆ-ի հետ»:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունները սկսելուց առաջ:

ԱՄՆ նախագահը Իրանին կոչ է արել «շատ զգույշ լինել ԱՄՆ-ի հետ, քանի որ նրանք հրաշալի գործարք են կնքել նախկին վարչակազմի հետ (Բարաք Օբամայի) և պետք է լինեն շնորհակալ»: ԱՄՆ նախագահի խոսքերով` նա տեսնում է «Իրանի ներկայությունը ամենուրեք Մերձավոր Արևելքում» ինչպես զենքի, այնպես էլ զինվորականների մատակարարման մեջ:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ