Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ասում են...

Ասում են...
02.06.2017 | 00:17

...թե հանրապետության նախագահն ամենևին էլ մտադիր չի եղել սոցապնախարարությունը նորից վստահել Արտեմ Ասատրյանին (նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալները լցրել էին համբերության բաժակի վերջին կաթիլը): Իշխանությունը նաև մտավախություն ուներ, որ երկար տարիներ համակարգում աշխատած Ասատրյանը բոլոր սողանցքերը գիտի ու կարող է միշտ ջրից «չոր» դուրս գալ:

Սակայն տևական փնտրտուքից հետո կանգ առան կրկին Արտեմ Ասատրյանի վրա, քանի որ սոցիալական ոլորտը բավական խնդրահարույց ու բարդ է, շատերը չեն ցանկանում մտնել այդ բեռան տակ, իսկ նախագահն էլ հարմար թեկնածու չի գտել:

Դիտվել է՝ 19363

Մեկնաբանություններ