ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը

«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը
04.06.2017 | 13:56

Մադրիդի «Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը ՝ դառնալով առաջին թիմը, որը երկու տարի անընդմեջ գավաթակիր է դառնում Չեմպիոնների լիգայի դարաշրջանում:


Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում կայացած հանդիպման 20-րդ րոպեին Դանիել Կարվախալի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը՝ դառնալով մրցաշարի պատմության առաջին ֆուտբոլիստը, որ 3 եզրափակչում գոլ է խփում։ Թուրինցիները արագ վերականգնեցին հավասարությունը՝ 27-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը։ Երկրորդ կեսը սկսվեց «Ռեալի» առավելությամբ։ 61-րդ րոպեին հեռահար հարվածով հրաշալի գոլի հեղինակ դարձավ Կազեմիրոն, իսկ 3 րոպե անց Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո Ռոնալդուն դուբլ ձևակերպեց։ 90-րդ րոպեին 4-րդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Ասենսիոն։

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ