ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.06.2017 | 00:39

Կարեվեր եմ մեղքերով և ցավահարված`
անօրենությամբ,
չարաչար ախտերով` հանցանքների մեջ, և
պիղծ
խորհուրդներով`
ամբարշտությանս մեջ,
գարշ հոգովս` աղտոտված, և
մեղսաթաթախ` զազրացած,
ամոթահար երեսովս կանգնած Քո առաջ և
ամոթով` տեսնողների առաջ:
Տես, Տե՛ր, իմ տառապանքները և
ընդունիր ինձ գթությամբ:
Ամեն:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 2627

Մեկնաբանություններ