Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ապահով գետնանցումներ

Ապահով գետնանցումներ
17.06.2017 | 10:49

Հունիսի 1-ին կվերաբավի Երևանի Բադալ Մուրադյան փողոցի՝ Նոր Նորքի 5-րդ և 6-րդ զանգվածները միացնող ստորգետնյա անցումը («Եվրոշինանյութ» խանութի մոտ)՝ այնտեղ լուսավորման սարքերի տեղադրումից հետո։ Ստորգետնյա անցումում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության «Անվտանգ և լուսավոր Երևան» սոցիալական նախագծի շրջանակում տեղադրվել են լուսավորման սարքեր, որոնք միանում են այն ժամանակ, երբ դրանց մոտով մարդ է անցնում։

Բացի այդ, լուսավորման սարքերում ներկառուցված են տեսախցիկներ, որոնք էլ ավելի ապահով են դարձնում գետնանցումները թե՛ ցերեկը, թե՛ հատկապես գիշերը։

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ