ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Իգլայի» գործով նախաքննությունն ավարտվել է

«Իգլայի» գործով նախաքննությունն ավարտվել է
19.06.2017 | 22:23

Հայաստանի Հանրապետություն «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է՝ ասել է գործով կալանավորված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Գործի նյութերն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու: Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 20-ին Հայաստանի Հանրապետություն «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ