ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Զինված ուժերում սկսվեց ամառային զորակոչը

Զինված ուժերում սկսվեց ամառային զորակոչը
01.07.2017 | 12:58

Այսօրվանից ՀՀ Զինված ուժերում սկսվում է ամառային զորակոչը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ այս զորակոչի ընթացքում ևս կլինի նորամուծություն: Այսուհետ նորակոչիկները հավաքակայանում կստանան ոչ միայն համազգեստ, այլև` կանցնեն բանակային սննդի: Նրանց կտրվեն հավաքակայանից զորամասեր մեկնելու ճանապարհի համար նախատեսված սննդային փաթեթներ: Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է նախարարության, ԶՈՒ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Ամառային զորակոչի թափանցիկության և օրինականության ապահովման, քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և լուծումներ տալու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Պնախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5): Զորակոչի հետ կապված հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել Հասարակական խորհուրդ` 010-52-34-82, կամ ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարներով:

Դիտվել է՝ 4514

Մեկնաբանություններ