Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Տիգրան Լ. Պետրոսյանի կրկնակի հաջողությունը

Տիգրան Լ. Պետրոսյանի կրկնակի հաջողությունը
07.07.2017 | 09:27

Ֆիլադելֆիայում ավարտված շախմատի World Open-2017 ավանդական փառատոնում գերազանց մրցելույթ է ունեցել երևանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Վերջին տուրում սև խաղաքարերով տպավորիչ հաղթանակ տանելով ֆիլիպինցի Օլիվիեր Բարբոսայի նկատմամբ՝ մեր շախմատիստը 7,5 միավորով միանձնյա հայտնվեց առաջին հորիզոնականում՝ արժանանալով նաև հաղթողի համար սահմանված քսան հազար դոլար պարգևավճարին: Նկատենք, որ մոտ տասն օր առաջ էլ շախմատային օլիմպիադաների կրկնակի չեմպիոնը հաղթել էր ամերիկյան մեկ այլ մրցաշարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ