Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ցեխանման զանգվածը որակյալ հաց է

Ցեխանման զանգվածը որակյալ հաց է
14.07.2017 | 09:35

Այս պատասխանը լույս է սփռում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրական գործունեության վրա, այն է` պաշտպանել ոչ թե սպառողներիս, այլ խոշոր տնտեսավարողների շահերը։ «Սևանի հացի գործարան» ՓԲ ընկերության հացը, որը ներկայացրել էր տարեց մի սպառող, ցեխանման զանգված էր։ Սակայն երկարատև և տանջալից ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես տեսնում ենք, պարզվել է, որ մեր տեսած, շոշափած, անգամ ճաշակած ցեխանման զանգվածը միանգամայն ուտելի հաց է։
Սա արդյո՞ք կարժանանա ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի ուշադրությանը։ Տեսնենք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Մեզ ուղարկված և ընթերցողի ուշադրությանը ներկայացվող պաշտոնական գրությունը (9 էջ) տպագրվել է անսարք տպիչի պատճառով մրոտված թղթերի վրա։

Դիտվել է՝ 3732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ