ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է հատուկ նիստին՝ նվիրված նախագահի պաշտոնի ստանձնմանը

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է հատուկ նիստին՝ նվիրված նախագահի պաշտոնի ստանձնմանը
05.09.2017 | 17:02

Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում Աշոտ Ղուլյանը պատգամավորներին է ներկայացրել առաջիկայում սպասվող խորհրդարանական աշխատանքները՝ մասնավորապես անդրադարձել ԱԺ հատուկ նիստին, որը հրավիրվում է սահմանադրության պահանջով: Այս առթիվ, կանոնակարգային դրույթներին համապատասխան, հրապարակվել է ԱԺ նախագահի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում»:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների` օրենսդրական նախագծերի պատրաստվածության ու միջխորհրդարանական կապերի բնագավառում սպասվող ծրագրերի վերաբերյալ:

Դիտվել է՝ 3863

Մեկնաբանություններ