Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

ԵԱՀԿ ԽՎ ղեկավար․ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

ԵԱՀԿ ԽՎ ղեկավար․ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
09.09.2017 | 09:19

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիսթին Մուտոնենը Բաքու այցի ժամանակ շեշտել է ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով հրադադարի կանոնավոր խախտումները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվում շփման գծում, ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ խաղաղ գործընթացը առաջ մղելու անկարողության հետևանքն են լինելու մարդկային կորուստները, նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ու տնտեսական զարգացում ապահովելու անկարողությունը։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնային լինի թե միջազգային համայնքի, թե երկու երկրների առաջնորդների համար։ Այս հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը կբարձրաձայնի նույն ուղերձը նաև Երևանում մոտակա ամիսներին։


Նրա խոսքով՝ Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակությունների շփումների ուժեղացումը կարող է լարվածությունը նվազեցնելու հզոր միջոց դառնալ։ Քրիսթին Մուտոնենը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, նաև գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանը՝ շեշտելով, որ երկու կողմերից պահանջվելու են քաղաքական մեծ կամք ու հանձնառություն։

Դիտվել է՝ 6964

Մեկնաբանություններ