Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է
17.09.2017 | 10:10

Լևոն Արոնյանը նվաճեց Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր: Նա ուկրաինացի Վասիլի Իվանչուկին պարտության մատնեց 1.5:0.5 հաշվով: Առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ տանելուց հետո, երկրորդ պարտիայում Արոնյանը սևերով խաղաց ոչ ոքի:


Արոնյանը կիսաեզրափակչում կհանդիպի ռուսաստանցի Պետեր Սվիդլեր - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայության հաղթողի հետ։ Առաջին երկու պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: Գրոսմայստերները պայքարը կշարունակեն սեպտեմբերի 17-ին թայ-բրեյքում:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են ամերիկացի ՈՒեսլի Սոն և չինացի Դին Լիրենը: Սոն 1,5:0,5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևին, Դին Լիրենը 1,5:0,5 հաշվով՝ հունգարացի Ռիչարդ Ռապորտին:


Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ