ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Կատալոնիայի անկախության դեպքում «Բարսելոնը» կարող է միանալ անգլիական Պրեմիեր լիգային

Կատալոնիայի անկախության դեպքում «Բարսելոնը» կարող է միանալ անգլիական Պրեմիեր լիգային
01.10.2017 | 18:21

Business Insider-ը նշում է, որ երկարատև քննարկումներից և բազմաթիվ որոշումներից հետո իր խոսքն է ասել ինքնավար մարզի սպորտի նախարարը՝ նշելով, որ անկախությունը հսկայական ազդեցություն կունենա աշխարհի ամենահարուստ և առաջատար ֆուտբոլային թիմերից մեկի՝ «Բարսելոնի» վրա։


Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիգերասի խոսքով՝ անկախության դեպքում «Բարսելոնա» ազատ կլինի որոշում կայացնելու և միանալու որևէ այլ երկրի ֆուտբոլային առաջնությանը, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգային: Դա վերաբերում է նաև մյուս երկու կատալոնական ակումբներին՝ «Էսպանյոլին» և «Խիրոնային», որոնք Իսպանիայի Լա լիգայում են: Իրենց առաջնությանը մասնակցելու առաջարկ է արել նաև Ֆրանսիան` բերելով Մոնակոյի օրինակը, որ Ֆրանսիայի կազմում չէ։ Բայց մասնակցում է ֆուտբոլի առաջնությանը:

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ