Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.10.2017 | 00:09

Կը հաւատամ, որ կաս, Տէ՛ր, որովհետեւ կը զգամ Քու շունչը ծաղիկներուն մէջ, որոնք բուրմունքներով կը մտածեն, կը տխրին ու կը ժպտին գոյներով:
Կը հաւատամ, երբ հասկը իր ցորենի հատիկները կը շարէ, երբ շերամը մետաքսի թելերով իր մթութիւնը կը հիւսէ՝ կերպարանափոխուելու եւ հասնելու թեւերու կատարելութեան:
Կը հաւատամ, որ կաս, Տէ՛ր, որովհետեւ ամէն անգամ, երբ կը տեսնեմ ծիսական ցաթումը արեւին, իմ շրթներէն թիթեռնիկի թեւերուն պէս թարմ ու մաքուր աղօթքի բառեր կը բարձրանան՝ հասնելու համար Քեզի:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ