«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հերթը Ծաղկաձորինն է

Հերթը Ծաղկաձորինն է
03.11.2017 | 09:21

Մեր տեղեկություններով, կառավարությունը մտադիր է ներդրումային լուրջ ծրագիր իրականացնելու Ծաղկաձորում: Ջերմուկում ներդրումների մասին հայտարարելուց հետո հերթը Ծաղկաձորինն է:
Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանն այցելել էր Ջերմուկ` տեղում ծանոթանալու, թե ինչ փուլում է քաղաքի զարգացման ծրագիրը: Մասնավոր ներդրումներով քաղաքաշինական աշխատանքները, ըստ պատասխանատուների, կավարտվեն երեք տարում, իսկ ներդրումների ընդհանուր ծավալն առաջիկա երեք տարիներին կգերազանցի 30 մլն դոլարը:
Թեև Ծաղկաձորի առնչությամբ հստակ թվեր չեն նշվում, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի զբոսաշրջային այս քաղաքի հնարավորությունների մեծացումն ու ենթակառուցվածքների կատարելագործումը կարող են տուրիստների մեծ հոսք ապահովել: Ինչ վերաբերում է հայաստանցի զբոսաշրջիկներին, թանկ ծառայությունների պատճառով նրանցից շատերին անհասանելի է ծաղկաձորյան հանգիստը: Բայց սա արդեն այլ նյութի թեմա է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ