ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է C-400-ների ստացման ժամկետը

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է C-400-ների ստացման ժամկետը
23.11.2017 | 11:58

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին խորհրդարանում պատասխանել է պատգամավորների հարցերին։ BirGun-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանից գնվող C-400 համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ին։

«Քրդական PKK-ն, PYD-ն ու «Իսլամական պետությունը» Թուրքիայի համար վտանգ են ներկայացնում։ Դրա համար Թուրքիան օգտվում է միջազգային իրավունքից և գնում է պաշտպանական համակարգեր»,- ասել է պշտպանության նախարարը։

Դիտվել է՝ 4009

Մեկնաբանություններ