Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գերմանիան կվճարի ներգաղթյալներին՝ հայրենիք վերադառնալու պայմանով

Գերմանիան կվճարի ներգաղթյալներին՝ հայրենիք վերադառնալու պայմանով
04.12.2017 | 01:47

Գերմանիան կվճարի երկիր մտած այն ներգաղթյալներին, որ կհամաձայնվեն վերադառնալ հայրենիք: Գերմանիայի իշխանություններն այժմ արդեն վճարում են 1200 եվրո 12 տարեկանից բարձր բոլոր փախստականներին, եթե կամովին հրաժարվում են Գերմանիայից ապաստան խնդրելու դիմումից: 600 եվրո էլ վճարվում է 12 տարեկանից ցածր երեխաների համար:

«Այժմ իշխանությունները կառաջարկեն ֆինանսական օգնություն հայրենիքում առաջիկա մեկ տարվա ընթացքում կացարանի խնդիրը լուծելու համար»,- ասել է ՆԳ նախարար Տոմաս դե Մեզյերը: Նա շեշտել է, որ հայրենիք վերադառնալ պատրաստվող ներգաղթյալները կարող են դիմումներ ներկայացնել կացարանի վարձակալության, գնման կամ վերանորոգման համար՝ չանցնելով 3000 եվրոյի շեմը:

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ