«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Գազպրոմի» գործընկեր «Վիս» ընկերությունը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում

«Գազպրոմի» գործընկեր «Վիս» ընկերությունը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում
05.12.2017 | 18:30

«Կառավարությունը «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարությանը վերաբերող իրար հաջորդող ամենատարբեր հաղորդագրություններ է հրապարակում:
Օրերս տրանսպորտի և կապի նախարար Վ. Մատիրոսյանը հանդիպել է նաև ռուսական «Վիս» շինարարական ընկերության հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները:


Պարզվում է՝ օֆշորային գոտում գրանցված և «Գազպրոմի» գործընկեր «Վիս» ընկերությունը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում և ամենայն հավանականությամբ կմտնի, եթե հիշենք «Գազպրոմի» հետ վարչապետ Կ. Կարապետյանի կապերն ու հարաբերությունները»,- գրում է «Ժամանակը»:

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ