Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ցուցահանդես՝ բռնության ենթարկված սիրիահայ կանանց և աղջիկների մասին

Ցուցահանդես՝ բռնության ենթարկված սիրիահայ կանանց և աղջիկների մասին
11.12.2017 | 13:52

Դեկտեմբերի 12-ին` ժամը 16:00-ին, «Դալան» ցուցասրահում (հասցե՝ Աբովյան 12) կբացվի «12 պատմություն» խորագրով ցուցահադես:

«12 պատմություն»-ը ցուցադրում է կտավներ, որոնքվերարտադրում են 12 սիրիահայ կանանց և աղջիկների վերապրած ծանր ճանապարհը: Կտավների հեղինակները հայ ժամանակակից երիտասարդ նկարիչներ են:

Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել սիրիահայ կանանց և աղջիկների շրջանում հոգեբանական բռնության և այլ խնդիրների մասին, ինչպես նաև աջակցել նրանց այդ խնդիրների հաղթահարմանգործում:

Ցուցահանդեսը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը:

Միջոցառումը կազմակերպվում է ԱՄՆ դեսպանատան, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ