Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՄԻՊ խումբը չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով

ՄԻՊ խումբը չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով
12.01.2018 | 12:53

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժնից։


Այցի ընթացքում տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։
«Եվս մեկ անգամ բանավոր և գրավոր ընթացակարգով արդեն իսկ բարձրացվել է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը։
Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում»,–ասվում է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ