Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել է ազատել Աֆղան Մուխթարլիին

ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել է ազատել Աֆղան Մուխթարլիին
14.01.2018 | 14:26

ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել է ազատել լրագրող Աֆղան Մուխթարլիին, որը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Պետքարտուղարության հայտարարության մեջ նշված է. «ԱՄՆ-ը մտահոգ է, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հաղորդագրությունների՝ պարոն Մուխթարլին մայիսի 30-ին առևանգվել է Վրաստանում և հետագայում Ադրբեջանում կալանավորվել մաքսանենգության ու դրա հետ կապված մեղադրանքներով, որոնք քաղաքականապես մոտիվացված են համարվում»: ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատել Մուխթարլիին և «բոլոր նրանց, որ բանտ են նստեցրել իրենց հիմնարար ազատություններն իրականացնելու համար»: «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել առևանգման հաղորդումների վերաբերյալ վրացական քննությանը և կրկին կոչ ենք անում, որ լիակատար, թափանցիկ և օպերատիվ լինի»,- հավելել են ամերիկացի դիվանագետները:



Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ