Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արտառոց դեպք

Արտառոց դեպք
15.01.2018 | 16:26

Արտառոց դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայի առաջնության ավարտված տուրում: Վազքի ժամանակ պատահաբար բախվել են «Նանտի» ֆուտբոլիստն ու հանդիպման մրցավարը: Վերջինս այդ բախումը համարել է կանխամտածված գործողություն ու խաղացողին պատժել է նախ դեղին, ապաև կարմիր քարտ ցույց տալով, խաղից հեռացնելով: Ի դեպ, գետնին ընկած դիրքից մրցավար Տոնի Շապրոնը ձգտել է ոտքով հարվածել «Նանտի» կենտրոնական պաշպանին՝ Դիեդո Կառլոսին, ու հասել է նպատակին:

Դեպքի տեսագրությունն ակնհայտորեն վկայում է, որ ֆուտբոլիստի գործողություններում չկա դիտավարություն: Անկախ դեպքերի հետագա զարգացման ընթացքից՝ եղածը ֆուտբոլի պատմության մեջ մնում է որպես ֆուտբոլիստի արտառոց հեռացում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ