Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վարչապետը զարմացավ գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերից

Վարչապետը զարմացավ գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերից
18.01.2018 | 10:29

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ զարմացավ գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերից։
«Էդ որ ասում եք՝ 2,5 տոկոս գնաճ։ Էդ ո՞ր գինն ա չոքել մեր դռանը»,- հարցրեց Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով գնաճի, թանկացումների վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցերին։ Վարչապետն ասաց, որ Հայաստանն ունի արտաքին վարկերի պարտավորություններ, տնտեսությունը զարգացնելու խնդիր ու լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն։ «Մենք քննարկել ենք այն բոլոր տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար։ Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք է անեինք»,- հայտարարեց Կարապետյանը։


Նրա խոսքով, խնդիր առաջանալու է գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կառավարությունը մտադիր է լուծումներ տալ։
Գազի վերաբերյալ վարչապետն ասաց, որ վերականգնվել է 2015-ի գինը, որին նախկինում սովոր են եղել տրանսպորտային ընկերությունները։ Բենզինի վերաբերյալ նա նկատեց. «Բենզինն ունի այլընտրանք. չի ուզում բենզին օգտագործի, թող գազ օգտագործի»։ Արարատ Միրզոյանը չբավարարվեց պատասխանից ու թվարկեց, որ թանկացել են առաջնային ապրանքներ` կարագը, կարտոֆիլը և այլն։ Վարչապետը պատասխանեց, որ այդ թանկացումները Հարկային օրենսգրքի հետևանքով չեն, այլ պայմանավորված են միջազգային շուկայի գործընթացներով։ «Այն, ինչ շուկայում է կատարվում, դա միջազգային շուկայի արձագանքն է։ Աշխարհում կարագի գինը թանկացել է, դրա համար էլ մեզ մոտ թանկացել է։ Հայաստանը դրա դեմ ի՞նչ պետք է անի։ Մենք պետք է տնտեսական աճ ապահովենք, որ կարողանանք կոմպենսացնել»,- հայտարարեց վարչապետը։

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ