Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Արսենալ» կգա նաև Օբամեյանգը

«Արսենալ» կգա նաև Օբամեյանգը
29.01.2018 | 14:23

Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ: «Kicker»-ի հաղորդմամբ, գործարքի արժեքը կկազմի 63 մլն եվրո: Գործարքի մեջ չի ընդգրկվի «զինագործների» հարձակվող Օլիվյե Ժիրուն: 31-ամյա ֆրանսիացին վարձակալության հիմունքներով «Բորուսիա» տեղափոխվելը` որպես Օբամեյանգի տրանսֆերի մի մաս, լոնդոնցիները միանգամից բացառել են:

«Բորուսիան»` որպես Օբամեյանգին փոխարինող, չինական «Տյանցզին Ցյուանցզյանից» ձեռք կբերի ֆրանսիացի հարձակվող Անտոնիո Մոդեստային:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ