Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը
06.02.2018 | 17:48

Փետրվարի 7-ին` ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը։

Համերգի ընթացքում հնչելու են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Ջակոմո Պուչինիի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուխաջյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Շաքարյանի, Էդգար Գյանջումյանի, Գևորգ Մանասյանի, Գաբրիել Երանյանի, Արտեմի Այվազյանի հանրահայտ երգեր և արիաներ։

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ