Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Այսուհետ քաղաքացիները կարող են թոշակի եւ նպաստի համար դիմել Սոցապ ծառայության ցանկացած տարածքային բաժին

Այսուհետ քաղաքացիները կարող են թոշակի եւ նպաստի համար դիմել Սոցապ ծառայության ցանկացած տարածքային բաժին
14.02.2018 | 19:34

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ապահովության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում այսուհետև ՀՀ քաղաքացին կարող է.


• Աշխատանքային կենսաթոշակի
• Երեխայի ծննդյան միանվագ նպաստի
• Խնամքի նպաստի
• Չաշխատող անձին մայրության նպաստի
• Ծերության նպաստի
• Հաշմանդամության նպաստի
• Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի
դիմումները ներկայացնել իրեն հարմար Սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ առանց մտահոգվելու իր հաշվառման վայր հասնելու մասին:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ