Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կիև-2018. Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն

Կիև-2018. Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն
25.02.2018 | 13:52

Կիևում շարունակվում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ մեծ կազմով ներկայացված են նաև Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճային հավաքականները: Մինչև 97 կգ քաշային կարգում կրկին փայլել է Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա եզրափակիչ տանող ճանապարհին երեք հաղթանակ էր տարել: Վճռորոշ գոտեմարտում Ալեքսանյանը մրցել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ ու հեշտությամբ հաղթանակի հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ