Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արմեն Սարգսյանը՝ «Ելքին». Ես հպարտ կլինեմ ընտրվելու դեպքում լինել և ՀՀԿ անդամների նախագահը, և ձեր

Արմեն Սարգսյանը՝ «Ելքին». Ես հպարտ կլինեմ ընտրվելու դեպքում լինել և ՀՀԿ անդամների նախագահը, և ձեր
01.03.2018 | 21:10

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք համաձա՞յն է կրել պատասխանատվություն ՀՀԿ-ի հանդեպ եղած հասարակության անվստահության ու քննադատությունների համար: Արմեն Սարգսյանը չհամաձայնեց. «Ոչ, համաձայն չեմ, ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին է առաջադրել, «Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանել է, դուք քվեարկելու եք, իհարկե գիտեմ, որ դեմ եք քվեարկելու, և ես ընտրվելու եմ ԱԺ-ի կողմից: Ես անկուսակցական եմ»,- ասաց նա: Արմեն Սարգսյանը նշեց, թե ՀՀ Սահմանադրությունը ինքն ընթերցում է հետևյալ կերպ. «ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը ՀՀ նախագահն է, ոչ թե այս կամ այն կուսակցության: Ես հպարտ կլինեմ ընտրվելու դեպքում լինել և՜ ՀՀԿ խմբակցության անդամների նախագահը, և՜ ձեր»:

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ