Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Օսիպյանը մեր ձեռքում ա. Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն, եթե չեք կարում՝ քար-մար շպրտեք վրեն»

«Օսիպյանը մեր ձեռքում ա. Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն, եթե չեք կարում՝ քար-մար շպրտեք վրեն»
22.03.2018 | 12:37

«Սասնա ծռերի» խմբի 11 անդամի գործով դատարանում հետազոտվեց նրանց մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները:
Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանի հրապարակած վերծանումներից պարզ դարձավ, որ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց, տեղեկացրել, որ ՊՊԾ գունդը գրավել են և հերթն այժմ ժողովրդինն է, հեղափոխությունը սկսված է։


«Ապարանցի Պավլիկի՝ նախկին դաշնակցական, տղան է, սաղին հանեք, հեղափոխությունը սկսված է, ձեր՝ ժողովրդի օգնության կարիքը ունենք, մենք արդեն անում ենք… սաղին հանեք, հիմա մենք հրեշտակների գումարտակը գրավել ենք։ Ժողովրդին մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանե՜ք ոտի… Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք, տեղեկացրեք, թող դուրս գան փողոց, հեղափոխությունը սկսված է»` ասել է Մանուկյանը հեռախոսազրույցի ժամանակ։


Պավել Մանուկյանը զանգահարում է ոմն Սևակի և կրկնում, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չլսի, ապա հավելում. «Ապեր ինչ կա ըտեղ, ապեր մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն… եթե չեք կարում քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»,- ասել է Պավել Մանուկյանը և հայհոյել: «Հիմա էլ ենք դա ասում»,- հրապարկման ժամանակ տեղից բղավեց Պավել Մանուկյանը:

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ