Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բերման են ենթարկվել ՔՊ երկու անդամների

Բերման են ենթարկվել ՔՊ երկու անդամների
08.04.2018 | 11:33

Արաբկիրի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Պապիկյանին եւ Նորայր Հայրապետյանին: Կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ասել է. «10-11 հոգով տարել են տղաներին իրազեկման ակցիա անելու ժամանակ: Այս պահին ոստիկանությունում է գտնվում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Ես զրուցել եմ ոստիկանության ներկայացուցչի հետ, ով ասել է, որ վարչական իրավախախտման համար տղաներին պատասխանատվության կենթարկեն: Խոստացել են, որ շուտով բաց կթողնեն»:


ՔՊ երկու անդամներն իրազեկում էին ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:

Դիտվել է՝ 2308

Մեկնաբանություններ