ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ հարձակումները

Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ հարձակումները
15.04.2018 | 00:44

Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումն ու պնդել, որ հետևանքների համար պատասխանատու է Վաշինգտոնը: «Այս հարձակումից հետո իրադրությունը տարածաշրջանում էլ ավելի կբարդանա, և անկասկած, դրա պատասխանատուն կլինի ԱՄՆ֊-ը»` «Ֆարս» գործակալությանն ասել է Իրանի Հեղափոխության պահապանների գվարդիայի փոխնախագահ Յադոլլահ Ջավանին։
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին էլ հեռուստատեսությամբ հանցագործ է որակել ԱՄՆ-ին ու արևմտյան կոալիցիային:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ