Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ընդդիմադիր ուժերը չեն արձագանքել Փաշինյանի կոչին

Ընդդիմադիր ուժերը չեն արձագանքել Փաշինյանի կոչին
15.04.2018 | 11:06

Ընդդիմադիր քաղաքական ուժերի զգալի մասը առայժմ չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի կոչին՝ միավորվել Ազատության հրապարակում և ներել իրար:
Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող Փաշինյանը երեկ երեկոյան անվանական դիմեց, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին: Եվ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան», և Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունները այսօր զերծ մնացին արձագանքելուց: Առայժմ չցանկացան արձագանքել նաև ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ օրակարգում պետք է լինի իշխանությունից ոչ միայն Սերժ Սարգսյանի հեռացնելը, այլև՝ իշխանությունը բռնազավթած ողջ համակարգից հրաժարվելը:


«Հայտարարությունը չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կարող եմ ուղղակի իմ դիրքորոշումը հայտնել, որ պետք է մենք առաջնորդվենք ազգային գաղափարախոսությամբ և իրականացնենք ազգային շարժում ոչ միայն ընդդեմ Սերժ Սարգսյանի, այլ ընդդեմ բռնակալության և ապազգային իշխանության, որը այս պահին կա Հայաստանի Հանրապետությունում», մեկնաբանեց Փոստանջյանը։

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ