Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արմեն Սարգսյան. Պետք է բացառվի բռնությունը

Արմեն Սարգսյան. Պետք է բացառվի բռնությունը
18.04.2018 | 01:37

Պատասխանելով «Ազատության» հարցմանը, թե ինչպե՞ս է նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում փողոցում տեղի ունեցող իրադարձություններին, երեկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների օգտագործմանը, որի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, նախագահի աշխատակազմից փոխանցել են. «Ըստ Սահմանադրության, ՀՀ վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Աժ մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով: Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ»:

Նախագահը նշել է, որ ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար: Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը: Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն: Եվ, իհարկե, կրկին անգամ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար», - ասել է Արմեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ