Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ձերբակալվել է Հանրային ռադիոյի վրա վրա հարձակում իրականացրած ևս մեկ անձ

Ձերբակալվել է Հանրային ռադիոյի վրա վրա հարձակում իրականացրած ևս մեկ անձ
18.04.2018 | 01:39

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա. Մ.-ն: Նրա մոտ ոստիկանության աշխատակիցների խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողեր և 3 փայտե մահակներ` տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Ա. Մ.-ն հայտնել է, որ մետաղյա ձողերն ու փայտե մահակները ինքն է հավաքել Բաղրամյան պողոտայի հարակից տարածքներից` ոստիկանների հետ ընդհարումից պաշտպանվելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ համաձայն վերը նշված քրեական գործի նյութերի` 2018թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը: Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ