Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին
18.04.2018 | 01:57

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին` հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ Աժ-ում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման եզրափակիչ ելույթում՝ արձագանքելով պատգամավորների ելույթներին:

«Դիմում եմ պարոն Արամ Սարգսյանին (թեկուզ նա դահլիճում ներկա չէ), քանի որ ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք հասկանալի պատճառներով և ասել հետևյալը՝ որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին: Եվ որևէ տեղ, որևէ մեկը թող չշահարկի այս հանգամանքը»,-ասաց Սարգսյանը: Նա երկու շնորհակալություն հայտնեց Էդմոն Մարուքյանին՝ նրա ելույթներում հնչած մտքերի մասին: «Նախ շնորհակալ եմ, որ այս ամբիոնից համոզեցուցիչ ապացուցեցիք, որ, այո, սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ դուք ապացուցեցիք՝ ցույց տալով իմ նկարը (Փառք Աստծո այստեղ չկա իմ նկարը) բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն: Այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Երկրորդ շնորհակալությունս կապված է ձեր «բարի գալուստի» հետ, շատ շնորհակալ եմ բարի գալուստի համար: Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, օրենքի երկիր Հայաստանում, անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան: Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ