Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Միջազգային լրատվամիջոցները՝ Հայաստանի բողոքի ցույցերի մասին

Միջազգային լրատվամիջոցները՝ Հայաստանի բողոքի ցույցերի մասին
18.04.2018 | 18:30

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում բողոքի ցույցերին: AFP լրատվական գործակալությունը «Հայ ցուցարարները պահպանում են ճնշումը, մինչ նախկին նախագահը դառնում է նոր վարչապետ» վերնագրով հոդվածում գրում է, որ չորեքշաբթի Երևանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով ՀՀ իշխանությունների դեմ: Գործակալությունը հաղորդում է տասնյակ ձերբակալությունների մասին և նշում, որ խորհրդարանը երեքշաբթի Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ է ընտրել՝ առաջացնելով տարիների ընթացքում Հայաստանում ամենամեծ բողոքի ալիքը և փողոց դուրս հանելով տասնյակ հազարավոր մարդկանց: Գործակալությունը նաև հայտնում է, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «խաղաղ թավշյա հեղափոխություն» է հայտարարել և կոչ է արել իր աջակիցներին երկրով մեկ «հեղափոխական կոմիտեներ» ստեղծել:


NPR ամերիկյան հանրային ռադիոյի կայքը, անդրադառնալով Հայաստանում ընթացող իրադարձություններին, գրել է, որ հազարավոր ցուցարարներ երեքշաբթի հավաքվել են Երևանում այն ժամանակ, երբ օրենսդիրները նախկին նախագահ Սերժ Սարգսյանին երկրի նոր վարչապետ էին ընտրում, և նշել է, որ նրանք, սակայն, չէին հավաքվել այդ կապակցությամբ նրան շնորհավորելու համար. բազմամարդ ցույցն այլ նպատակ ուներ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «խաղաղ թավշյա հեղափոխություն»՝ ակնարկելով նախկին Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի դեմ 1989-ի խաղաղ ապստամբությունը: Կայքը գրում է նաև, որ երկուշաբթի տեղի ունեցած բախումներն առաջացրել են Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության մտահոգությունը: Հայտարարությունում նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն խաղաղ հավաքների մարդկանց իրավունքը:


«Ոստիկանության պատասխանը պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին: Երբեք ուշ չէ Հայաստանի ոստիկանության համար փոխել անհամաչափ ուժի կիրառման իրենց վատ պատմությունը»,- նշվել է հոդվածում:
BBC-ն հայտնում է, որ ընդդիմադիր ցուցարարները շարունակում են փակ պահել Երևանի հիմնական փողոցները՝ օգտագործելով նստարաններ և աղբամաններ երթևեկությունը կանգնեցնելու համար: Շատ հայեր ցանկանում են իրական փոփոխություն տեսնել իրենց երկրում, գրում է BBC-ն: Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ 2008-ին նախագահական ընտրություններն ուղեկցվել են ցույցերով, որի մասնակիցները հայտարարել են ընտրակեղծիքների մասին, և նշել է, որ առնվազն ութ մարդ է զոհվել իշխանությունների հետ բախումների հետևանքով:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ