Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր

Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր
19.04.2018 | 08:05

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ: Երկու այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետեր: Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել են պաշտպանության և ԱԳ նախարար:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ