Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպանների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպանների հետ
25.04.2018 | 13:50

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ: Facebook-ի իր էջում նա հայտնել է. «Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ