Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արսեն Վենգերը պարապ չի մնա

Արսեն Վենգերը պարապ չի մնա
27.04.2018 | 03:10

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Արսեն Վենգերը հրաժեշտ կտա Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնին, որը զբաղեցնում է ավելի քան երկու տասնամյակ` սահմանելով կոնկրետ ակումբում աշխատելու երկարակեցության ռեկորդ: Հարցին, թե արդյոք չի՞ ցանկանում ընդմիջում վերցնել ու գոնե փոքր-ինչ հանգստանալ, մարզիչը պատասխանել է, որ ինքն անվիճելիորեն աշխատելու է, պարզապես դեռևս չգիտի, թե կոնկրետ ինչով է զբաղվելու: Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 68-ամյա ֆրանսիացի մասնագետը կա՛մ կգլխավորի «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը, կա՛մ կստանձնի ազգային ընտրանու գլխավորի պարտականությունները:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ