Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
04.05.2018 | 18:16

Ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ «Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար առաջադրվել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 54-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում էր 54 քվեաթերթիկ, որոնցից անվավեր որևէ մեկը չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 51, դեմ 3։ Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում», - հայտարարեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ Առավոտյան գրանցվել էր 78 պատգամավոր։

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։ «Քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու այն պարզ պատճառով, որ ՍԴ դատավորի թեկնածությունն առաջադրվել է իրավական բազմաթիվ ընթացակարգերի խախտմամբ»,- մինչ քվեարկությունը հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Արտակ Զեյնալյանը նշեց, որ «Ելք» խմբակցությունը ևս չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրություններին»:

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ