ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ասում են...

Ասում են...
08.05.2018 | 00:38

...թե Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնածներն աներկբա պնդում են, որ փողի խնդիր իրենք չունեն, և ապագայում, երբ Նիկոլը դառնա վարչապետ, ևս չեն ունենալու, ինչպես ժամանակին չունեցավ Վրաստանի «վարդերի հեղափոխության» ֆավորիտ Միխեիլ Սաակաշվիլին։

Եվ այնուհանդերձ, արդեն զրահապատ մեքենայով, թիկնապահներով, ոստիկանական ուղեկցումով շրջող Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց ֆինանսական հաշվետվություն տալ, ինչը, շատերի կարծիքով, զուտ ֆորմալ արարողակարգ էր, որովհետև նրան հասցեագրված փողերը՝ դրսից և ներսից, շատ ավելի մեծ աշխարհագրություն ունեն։ Ավելին, ասում են նաև, թե ՀՀԿ-ի հայտարարության գիշերը, երբ Նիկոլը հավաքված ժողովրդին տուն ուղարկեց, Հայաստան են ժամանել դրսի բանկային համակարգի բավականին լուրջ ներկայացուցիչներ։

Դիտվել է՝ 13455

Մեկնաբանություններ