ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար՝ ինքնորոշման և ազատության համար

Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար՝ ինքնորոշման և ազատության համար
14.05.2018 | 21:18

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը և կարևորել է Շվեդիայի հետ բազմակողմ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը և միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը: Բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նման ոճրագործությունների կանխարգելման հարցում` նա կարևորել է ցեղասպանությունների համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը և առաջարկել գործընկերներին քննարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսը Շվեդիայում անցկացնելու հնարավորության հարցը: ԱԺ փոխնախագահը մտահոգիչ է համարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ավելի քան մեկ դար անց և փաստել, որ այդ երկրի իշխանություններն ապակառուցողական քաղաքականություն են վարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: «Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման և ազատության համար», - ընդգծել է Շարմազանաովը:

Դիտվել է՝ 2732

Մեկնաբանություններ