ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին

Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին
26.05.2018 | 09:36

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նորից հայտարարել է, որ Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուղղակի մասնակցությունը հիմնախնդրի շուրջ բանակցություններին:

«Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նշանակում է` ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին»,- հայտարարել է Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում: Մամեդյարովի խոսքով՝ ինքը համանախագահներին ասել է, որ հայկական կողմի առաջարկը «ծիծաղելի է»:
Նա նաև ասել է․ «Մեր հիմնական խնդիրը ադրբեջանական հողերի՝ Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիան է»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»: Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը:

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ