Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Եվրախորհրդարանը կարող է 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու կոչ անել

Եվրախորհրդարանը կարող է 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու կոչ անել
12.06.2018 | 12:17

Եվրախորհրդարանը պատրաստ է բոյկոտել Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ռիկարդ Յոզվյակը։


«Ամենայն հավանականությամբ, Եվրախորհրդարանի պատգամավորները ֆուտբոլի աշխարհի առաջնության դիվանագիտական բոյկոտի կոչ կանեն՝ համաձայն Ռուսաստանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևի»,- գրել է նա։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կանտեսեն Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի ներկայացուցիչները։

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ