Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Այս տարի կիսով չափ նվազել է դիմորդների թիվը

Այս տարի կիսով չափ նվազել է դիմորդների թիվը
12.06.2018 | 21:51

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի նվազել է դիմորդների թիվը, դա 12-ամյա կրթական համակարգի ներդրման հետևանք է, և բուհերի համար տարին ճգնաժամային է լինելու: Արայիկ Հարությունյանը ներկա էր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը։

Հարցին` դիմորդների թվի նվազման պայմաններում յուրաքանչյուր բավարար ստացողը կարող է բուհ ընդունվել և ինչպես է ապահովվելու կրթության որակը, նախարարն արձագանքեց․ «Դա խնդիր է: Ես ասել եմ, որ այս տարի բուհերի համար ճգնաճամային է, պետք է փորձենք իրավիճակից դուրս գալ, թեպետ էս ընդունելությունը դեռ 6 տարի շարունակ հետապնդելու է բուհերին, որովհետև պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, իսկ դա ազդելու է դրույքների վրա, ծանրաբեռնվածությունների վրա»։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այս տարի բուհեր է դիմել 5087 շրջանավարտ: 2017-ին` 9737 է եղել:


Նախարարը գոհ չէ ընդունելության քննությունների «Շտեմարաններից», դժգոհություններ է լսել գրքերի, դասավանդման մեթոդների, ծրագրերի մասին․ «Շտեմարաններն են գիտելիքը ստուգելու ձևը, որ այսօր գոյություն ունի, թույլ չի տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, թույլ չի տալիս նրանց մեջ զարգացնել քննադատական, վերլուծական միտքը: Կարող է գիտելիքի ստուգման այս ձևը զգալիորեն նվազեցնում է կոռուպցիան, բայց միևնույն ժամանակ թույլ չի տալիս վերհանել աշակերտների իրական հնարավորությունները։ Մենք պետք է այնպիսի ավարտող աշակերտ ունենանք, որի մոտ այլ որակներ զարգանան, քան անգիրը»:

Դիտվել է՝ 4933

Մեկնաբանություններ